Թրամփի խորհրդականը Ադրբեջանին կոչ է արել «ազատել բանտարկվածներին» - Mediamax.am

980 դիտում

Թրամփի խորհրդականը Ադրբեջանին կոչ է արել «ազատել բանտարկվածներին»


Լուսանկարը` https://www.nixonfoundation.org/


Երեւան: Մեդիամաքս: ԱՄՆ նախագահի անվտանգության հարցերով խորհրդական Մայք Ուոլցը հայտարարել է, որ «Հարավային Կովկասում հակամարտությունը պետք է դադարի»։

«Այս շաբաթ զրուցել եմ նախագահ Ալիեւի խորհրդական Հիքմեթ Հաջիեւի հետ։ Մենք ուրախ ենք, որ Ադրբեջանը եւ Հայաստանը մեծ քայլ են առաջ են արել եւ համաձայնել են խաղաղության համաձայնագրին։ Ես նրան ասել եմ, որ այժմ պետք է վերջնականացնել խաղաղության գործարքը, ազատել բանտարկվածներին եւ միասին աշխատել տարածաշրջանը ավելի անվտանգ եւ բարգավաճ դարձնելու համար։ Ամերիկայի Ոսկե դարը աշխարհին խաղաղություն եւ բարգավաճում կբերի, եւ մենք չենք դադարի աշխատել, մինչեւ դա տեղի ունենա», - գրել է Ուոլցը X սոցիալական ցանցում։

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին