Հայաստանի ԱԳՆ. Խաղաղության համաձայնագիրը պատրաստ է ստորագրման - Mediamax.am

Փետրվար 20, 2026
3438 դիտում

Հայաստանի ԱԳՆ. Խաղաղության համաձայնագիրը պատրաստ է ստորագրման


Լուսանկարը` REUTERS


Երեւան: Մեդիամաքս: Հայաստանի արտաքին գործերի նախարարությունն այսօր հայտարարել է, որ «Խաղաղության համաձայնագիրը պատրաստ է ստորագրման»:

ՀՀ ԱԳՆ-ն հայտարարություն է տարածել, որում ասվում է.

 

«Հայաստանի ԱԳ նախարարությունը դիվանագիտական խողովակներով Ադրբեջանի ԱԳ նախարարությանը փոխանցել է, որ Հայաստանն ընդունում է «Հայաստանի Հանրապետության եւ Ադրբեջանական Հանրապետության միջեւ խաղաղության եւ միջպետական հարաբերությունների հաստատման մասին համաձայնագրի» նախագծի չհամաձայնեցված երկու հոդվածների վերաբերյալ Ադրբեջանի առաջարկությունները եւ առաջարկել է հանդես գալ համատեղ հայտարարությամբ՝ Խաղաղության համաձայնագրի նախագծի տեքստի համաձայնեցված լինելու եւ նախագծի համաձայնեցման շուրջ բանակցությունների ավարտի մասին։

 

Պաշտոնական Բաքուն նախընտրել է հանդես գալ միակողմանի հայտարարությամբ։

 

Հայաստանի ԱԳ նախարարությունը հաստատում է «Հայաստանի Հանրապետության եւ Ադրբեջանական Հանրապետության միջեւ խաղաղության եւ միջպետական հարաբերությունների հաստատման մասին» համաձայնագրի նախագծի համաձայնեցված լինելու եւ նախագծի համաձայնեցման շուրջ բանակցությունների ավարտի փաստը։

 

Այսպիսով, Խաղաղության համաձայնագիրը պատրաստ է ստորագրման։ Հայաստանը պատրաստ է Ադրբեջանական Հանրապետության հետ սկսել խորհրդակցություններ Համաձայնագրի ստորագրման ժամկետների եւ տեղի շուրջ»:




Մեր ընտրանին