Երեւան: Մեդիամաքս: Ռուսաստանի Արտաքին հետախուզության ծառայության մամուլի գրասենյակը հաղորդագրություն է տարածել այն մասին, որ ԵՄ ղեկավարությունը «նպատակ ունի ցանկացած գնով «Վրաստանը վերադարձնել ժողովրդավարության և եվրաինտեգրման ճանապարհին»»:
«Թբիլիսիում ԵՄ ներկայացուցչությանը զգալի միջոցներ են հատկացվել ցույցերին օժանդակելու եւ դրանք համակարգելու համար: Հակակառավարական ցույցերի յուրաքանչյուր մասնակցի նախատեսվում է օրական վճարել մինչև 120 եվրո: Վրացական իշխանությունների կողմից կործանարար գործողությունների ֆինանսավորման ուղիները արգելափակելու փորձերի դեպքում մշակվում է Հայաստանում ԵՄ անդամ երկրների դեսպանություններից Թբիլիսի կանխիկ գումարի առաքման տարբերակը», - ասվում է հաղորդագրության մեջ:
« Անդրկովկասում Եվրամիության «ստվերային» գործունեության մասին պետք է իմանան ոչ միայն Վրաստանի քաղաքացիները, հատկապես որ նրանք արդեն հստակ և վճռական պատասխան են տվել իրենց երկրի ինքնիշխանության նկատմամբ եվրոպական ոտնձգություններին: Կարևոր է, որ այդ մասին տեղյակ լինեն եվրոպացի հարկատուները, որոնց Բրյուսելը կոչ է անում «ձգել գոտիները» եւ սնվել «համաշխարհային ժողովրդավարության հաղթանակի» առասպելներով», - նշում է Ռուսաստանի Արտաքին հետախուզության ծառայության մամուլի գրասենյակը:
















