Երեւան: Մեդիամաքս:Թուրքիայի արտաքին գործերի նախարար Հական Ֆիդանը հայտարարել է, որ եվրոպական երկրները անվտանգության ոլորտում ճգնաժամի են առերեսվում Ռուսաստանի եւ ԱՄՆ-ի դիրքորոշումների մերձեցումից հետո։
Ինչպես հաղորդում է ՏԱՍՍ-ը, Ֆիդանը Al Jazeera-ին տված հարցազրույցում ասել է.
«Եվրոպան հիմնականում գտնվում էր ԱՄՆ-ի ուղեծրում, այդպես էին զարգանում նրա ռազմական ծրագրերը։ Հետագայում Ամերիկան հավասարումից դուրս եկավ, իսկ Եվրոպայի կողմից մոբիլիզացված բոլոր քաղաքական եւ ռազմական հնարավորությունները անդունդն ընկան»։
«Երբ ԱՄՆ-ը դուրս եկավ հավասարումից, Եվրոպան հայտնվեց Ռուսաստանի հետ հակամարտության մեջ։ Անկասկած, Եվրոպան անվտանգային ճգնաժամի առջեւ է կանգնել», - ավելացրել է Թուրքիայի ԱԳՆ ղեկավարը։
Ավելի վաղ այս շաբաթ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանն ասել էր, որ
Միայն Թուրքիայի լիարժեք անդամակցությունը կարող է փրկել Եվրոպական Միությունը:
«Միայն Թուրքիան կարող է փրկել Եվրոպական Միությունը այն փակուղուց, որի մեջ վերջինս հայտնվել է՝ տնտեսության, պաշտպանության եւ միջազգային հեղինակության առումով: Միայն Թուրքիան եւ նրա լիարժեք անդամակցությունը կարող է փրկօղակ նետել Եվրոպային, որի տնտեսությունը եւ ժողովրդագրական կառուցվածքը արագորեն ծերանում են: Որքան շուտ ԵՄ-ն ընդունի այս իրականությանը, այնքան ավելի լավ կլինի նրա համար», - ասել էր Թուրքիայի նախագահը:
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: