Երեւան: Մեդիամաքս: Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը փետրվարի 23-ին ժամանել է Թուրքիա:
ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան ՏԱՍՍ-ին հայտնել է, որ Լավրովը քննարկելու է «միջազգային, տարածաշրջանային և երկկողմ օրակարգի հարցերի լայն շրջանակ»։
Փետրվարի 20-ին Յոհանեսբուրգում G20 երկրների արտաքին գործերի նախարարների հանդիպման շրջանակներում Սերգել Լավրովն ու նրա թուրք պաշտոնակից Հաքան Ֆիդանը քննարկել էին երկկողմ օրակարգի հարցերը եւ իրավիճակը Սիրիայում։
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: