Երեւան: Մեդիամաքս: Թուրքիայի արտգործնախարար Հաքան Ֆիդանը ասել է, որ ուկրաինական հակամարտության կողմերը ստիպված կլինեն մի քանի «տհաճ որոշում» կայացնել Ուկրաինայի տարածքային ամբողջականության վերաբերյալ։
Ինչպես հաղորդում է ՏԱՍՍ-ը, Ֆիդանը TRT World-ին տված հարցազրույցում ասել է.
«Կատարյալ աշխարհում մենք, իհարկե, կցանկանայինք տեսնել Ուկրաինայի տարածքային ամբողջականության պահպանումը։ Սակայն հիմա պատերազմ է, եւ, ցավոք, պատերազմի այս պահին մենք պետք է որոշակի ընտրություն կատարենք, որոշ տհաճ որոշումներ կայացնենք։ Հիմա կողմերը փորձում են այս ընտրությունն անել՝ ինչից կարող են հրաժարվել, ինչը կարող են պահպանել, ինչի մասին կարող են խոսել ապագայում»:
Նա հիշեցրել է, որ Թուրքիան հակամարտության հենց սկզբից փորձում էր նպաստել կարգավորմանը, ուստի ԱՄՆ-ի ներկա ներգրավվածությունն այս գործընթացում «շատ մեծ նորություն էր»։
Ֆիդանը հայտարարել է, որ Թուրքիան պատրաստ է ակտիվ դեր խաղալ կարգավորման գործընթացում եւ Ռուսաստանի եւ Ուկրաինայի հետ երկխոսության մեջ.
«Մենք երկու կողմերին էլ հարթակ ենք առաջարկում բանակցությունների համար։ ԱՄՆ-ն, իմ կարծիքով, այժմ գտնվում է ծրագրի մշակման փուլում։ Ես հանդիպել եմ ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոյի հետ, երկար հանդիպումներ եմ ունեցել իմ ուկրաինացի բարեկամների հետ։ Ես տեսնում եմ, որ կողմերը հիմա ձեւակերպում են իրենց ծրագրերը»։
Խոսելով եվրոպական երկրների դիրքորոշման եւ ուկրաինական կարգավորման գործընթացում նրանց հնարավոր ներգրավվածության մասին՝ Ֆիդանը նշել է, որ «նրանց հետ խորհրդակցել պետք է», բայց միեւնույն ժամանակ Թուրքիան «երբեմն եվրոպացիների կողմից հասուն պահվածք չի տեսնում»։
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: