Երեւան: Մեդիամաքս: Կանադայում Հայաստանի դեսպան Անահիտ Հարությունյանն ասել է, որ Ադրբեջանի շարունակական սպառնալիքները խափանում են խաղաղ նախաձեռնությունները։
Կարլտոնի համալսարանի Եվրոպական, ռուսական եւ եվրասիական հետազոտությունների ինստիտուտի կողմից կազմակերպված «Հայաստանը եւ Վրաստանը եզրին» քննարկման ժամանակ դիվանագետը նշել է, որ տարածաշրջանում խաղաղության եւ անվտանգության բարդանում է Ադրբեջանի գործողությունների պատճառով։
Անահիտ Հարությունյանը նշել է նաեւ, որ Ադրբեջանի հետ խաղաղության հասնելու գործընթացը նաեւ ներքին բարդություններ ունի՝ պայմանավորված Հայաստանի մշակութային ամբողջականության խախտմամբ եւ Բաքվում մնացող ռազմագերիների խնդրով։
Դեսպանն ընդգծել է, որ Հայաստանի խաղաղության ձգտումը փոխադարձ չէ, քանի որ առավելություն ունեցող Ադրբեջանը անընկալունակ է մնում ։
Անահիտ Հարությունյանը ընդգծել է միջազգային դիվանագիտության կարեւոր դերը խաղաղ ջանքերին աջակցելու գործում՝ «վճռական դիրքորոշում» որդեգրելու եւ ժողովրդավարության կողմնակիցներին աջակցելու միջոցով։ Դեսպանը ընդգծել է, որ Ադրբեջանի կողմից շարունակական սպառնալիքները խափանում են խաղաղ նախաձեռնությունները եւ կոչ է արել միջազգային հանրությանը Ադրբեջանին պատասխանատվության ենթարկել, քանի որ դա «բարոյական եւ ռազմավարական անհրաժեշտություն է»։ Հայաստանի դեսպանը հայտարարել է, որ միջազգային դերակատարների ներգավումը ոչ թե բարոյականության հարց է, այլ պետք է թելադրվի տարածաշրջանում արդարության եւ կայունության ապահովման անհրաժեշտությամբ։
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: