Իլհամ Ալիեւը առաջնորդներին խորհուրդ է տալիս «միշտ ճշմարտությունն ասել» - Mediamax.am

2623 դիտում

Իլհամ Ալիեւը առաջնորդներին խորհուրդ է տալիս «միշտ ճշմարտությունն ասել»


Լուսանկարը` https://www.trend.az/


Երեւան: Մեդիամաքս: Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւն ասել է, որ «առաջնորդը միշտ պետք է արդար լինի իր ժողովրդի հանդեպ»։

Ինչպես հաղորդում է Trend-ը, չինական CGTN հեռուստաալիքին տված հարցազրույցում Ալիեւը կիսվել է իր մտքերով առաջնորդության մասին արագ փոփոխվող աշխարհում։

 

«Ամենակարեւորն այն է, որ առաջնորդը միշտ պետք է արդար լինի իր ժողովրդի, իր բնակչության նկատմամբ։ Եթե  ժողովրդին երբեք չես խաբում, նա կգնահատի դա։

 

Երբեմն, որոշ քաղաքական պատճառներով, իշխանության ձգտող առաջնորդները տալիս են բազմաթիվ խոստումներ, որոնք հետագայում չեն կատարում: Դա աշխարհի տարբեր ծայրերում առաջացնում է հիասթափություն եւ քաղաքական ճգնաժամեր։ Իմ խորհուրդն այն առաջնորդներին, ովքեր փորձում են հանրային աջակցություն ստանալ՝ միշտ ճշմարտությունն ասելն է: Եվ անել այն, ինչ անհրաժեշտ է երկրին»։

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին