Երեւան: Մեդիամաքս: «Ռոսսոտրուդնիչեստվո»-ի ղեկավար Եվգենի Պրիմակովը հաստատել է Ադրբեջանի ԱԳՆ-ից Բաքվում ռուսական մշակութային կենտրոնի («Ռուսական տուն») գրանցման անհրաժեշտության մասին նոտայի ստացումը։
Նոտայի մեջ նշվում է, որ «Ռուսական տունը» տեղական օրենսդրությամբ պետք է գրանցվի որպես իրավաբանական անձ։
Ինչպես հաղորդում է ՏԱՍՍ-ը, Եվգենի Պրիմակովը «Россия-24» հեռուստաալիքի եթերում ասել է, որ Մոսկվան միշտ պատրաստ է եղել գրանցման, սակայն նրա դիմումները Ադրբեջանի իշխանություններին անպատասխան են մնացել։
«Ռոսսոտրուդնիչեստվոյի» ղեկավարը նշել է, որ Բաքվում գտնվող «Ռուսական տունը» պետք է մեկուկես ամսվա ընթացքում ազատի վարձակալվող տարածքը, քանի որ վարձատուն տեղեկացրել է մոտ ապագայում այն վաճառելու մտադրության մասին:
Պրիմակովն ընդգծել է, որ Բաքվում «Ռուսաստանի տան» եւ ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության (USAID) գործունեության համեմատությունը «որեւէ քննադատության չի դիմանում, քանի որ «Ռոսսոտրուդնիչեստվոն» չի զբաղվում քաղաքական հարցերով՝ ի տարբերություն ամերիկյան կառույցի»։
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: