Զախարովան կանխատեսում է «հայ բնակչության ամբողջական աղքատացումը» - Mediamax.am

Փետրվար 25, 2026
5325 դիտում

Զախարովան կանխատեսում է «հայ բնակչության ամբողջական աղքատացումը»


Լուսանկարը` rbk.ru


Երեւան: Մեդիամաքս: Ռուսաստանի ԱԳՆ մամուլի քարտուղար Մարիա Զախարովան այսօր հայտարարել է, որ Հայաստանի եվրաինտեգրման հետեւանքը կարող է լինել «հայ բնակչության ամբողջական աղքատացումը»։

«Հայկական ապրանքները կբախվեն ավելի բարձր մաքսատուրքերի հետ, ինչը տնտեսական աճի տեմպերի կտրուկ անկման կհանգեցնի։ Եթե մենք խոսում ենք արտադրության ծավալների, Հայաստանի բնակչության մասին, ապա դա կարող է ամբողջական աղքատացման հանգեցնել»,- ՏԱՍՍ-ը մեջբերում է Զախարովայի խոսքերը։

 

Նա նաեւ հայկական ապրանքների արտահանման 80%-ով կրճատում է կանխատեսել եւ նշել, որ նույնիսկ միջնաժամկետ հեռանկարում հնարավոր չէ Հայաստանի առեւտրաշրջանառությունը ԵԱՏՄ երկրների հետ փոխարինել այլընտրանքային աղբյուրներով։




Մեր ընտրանին