Երեւան: Մեդիամաքս: Ռուսաստանի հետ դաշնակցային հարաբերությունների խզումը արդեն միջնաժամկետ հեռանկարում կարող է ռազմավարական ռիսկեր ստեղծել Հայաստանի ազգային անվտանգության եւ ժամանակակից հայկական պետականության գոյության համար։
Այս մասին ասված է Ռուսաստանի Գիտությունների ակադեմիայի Պրիմակովի անվան Համաշխարհային տնտեսության եւ միջազգային հարաբերությունների ազգային գիտահետազոտական ինստիտուտի «Հայաստանի արտաքին քաղաքականությունը խաչմերուկում. բազմավեկտորության ճգնաժամը» վերլուծական զեկույցում։
«Հայաստանի ներկայիս ղեկավարության հրաժարումը բազմավեկտոր արտաքին քաղաքականությունից, ՀԱՊԿ-ի գործունեությանը լիարժեք մասնակցելուց, նրա հստակ շրջադարձը դեպի ԵՄ եւ ՆԱՏՕ, որին հաջորդելու է տնտեսության եւ անվտանգության ոլորտում խորը փոխկախվածության կրճատումը, երկիրը տանում է դեպի պատմական անորոշության կետ։
Եթե Նիկոլ Փաշինյանի կառավարությունը Ռուսաստանի հետ դաշնակցային հարաբերությունները վերջնականապես խզելուն ուղղված էլ ավելի էական քայլեր ձեռնարկի, ապա դա դժվար թե էական օգուտներ բերի նույնիսկ կարճաժամկետ հեռանկարում, իսկ արդեն միջնաժամկետ հեռանկարում կարող է ռազմավարական ռիսկեր ստեղծել Հայաստանի ազգային անվտանգության եւ ժամանակակից հայկական պետականություն գոյության համար։
Հայաստանի աշխարհաքաղաքական հակառակորդների վճռական գործողությունների հավանականությունը թերագնահատելը, ինչպես նաեւ ԵՄ-ի եւ ՆԱՏՕ-ի կողմից իր անվտանգությունն ապահովելու կարողությունների գերագնահատումը՝ զուգորդված նման որոշումների սոցիալ-տնտեսական հետեւանքների լիակատար անտեսմամբ, կարող է ամենաճակատագրական հետեւանքների հանգեցնել»,- ասվում է փաստաթղթում։
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: