Վրաստանը ողջունում է Հայաստանի գործընկերությունը ԵՄ-ի եւ ԱՄՆ-ի հետ - Mediamax.am

757 դիտում

Վրաստանը ողջունում է Հայաստանի գործընկերությունը ԵՄ-ի եւ ԱՄՆ-ի հետ


Լուսանկարը` Photolure


Երեւան: Մեդիամաքս: Վրաստանի արտաքին գործերի նախարար Մակա Բոճորիշվիլին այսօր Երեւանում հույս է հայտնել, որ «Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ խաղաղության պայմանագիրը կամփոփվի այնպիսի դրույթներով, որոնք երկուստեք ընդունելի կլինեն»:

«Միայն դա կարող է հիմք հանդիսանալ տարածաշրջանում կայունության համար։ Պատրաստ ենք համագործակցել մեր հարեւանների հետ:

 

Երբ խոսում ենք խաղաղության, անվտանգության մարտահրավերների մասին այս տարածաշրջանում, պետք է նշենք նաեւ այն մարտահրավերները, որոնք գալիս են Ռուսաստանից, որը բռնակցել է Վրաստանի որոշ շրջաններ»,- Հայաստանի արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանի հետ ճեպազրույցում ասել է Մակա Բոճորիշվիլին:

 

Նա նշել է, որ Վրաստանը եւ Հայաստանը հարգում են միմյանց ինքնիշխանությունը եւ տարածքային ամբողջականությունը:

 

«Վրաստանը ողջունում է Հայաստանի գործընկերությունը ԵՄ-ի, ԱՄՆ-ի հետ։ Կարծում եմ՝ սա շատ օգտակար կլինի ընդհանուր տարածաշրջանի համար»,-ասել է Մակա Բոճորիշվիլին:

 

Իր հերթին ՀՀ արտգործնախարար Արարատ Միրզոյանն ասել է, որ «Հայաստանը ցանկանում է ոչ միայն հայ-ադրբեջանական, այլեւ՝ հայ-վրացական սահմանի սահմանազատում»:

 

«Մենք հավատարիմ ենք թե խաղաղության պայմանագրին, թե «Խաղաղության խաչմերուկին», թե տրանսպորտային ենթակառուցվածքների ապաշրջափակմանը, թե սահմանազատման գործընթացին»,- ասել է Արարատ Միրզոյանը:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին