Երեւան: Մեդիամաքս: Ռուսաստանի փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկն այսօր ասել է, որ «Երեւանը գիտի՝ Հայաստանի անդամակցությունը Եվրամիությանը կհանգեցնի Եվրասիական տնտեսական միությունից (ԵԱՏՄ) դուրս գալուն»:
«Այստեղ լուծումն ակնհայտ է. Եվրամիության հետ շուկաների բացումը կնշանակի շուկաների փակում ԵԱՏՄ հետ: Հակառակ դեպքում կտուժեն մեր արտադրողները ԵԱՏՄ-ում, դա ակնհայտ է»,- ՏԱՍՍ-ի հաղորդմամբ՝ նշել է ՌԴ փոխվարչապետը։
Նա մանրամասնել է, որ Հայաստանի համար «ԵՄ-ի հետ ներմուծման մաքսային դրույքաչափերի զրոյացումն ինքնաբերաբար կնշանակի վերադարձ ԵԱՏՄ-ի հետ մաքսային սակագների»։
«Մեզ համար, իհարկե, ազդանշան է, որ Եվրամիությանն անդամակցելու սկիզբը ԵԱՏՄ-ից դուրս գալու սկիզբն է: Դա ակնհայտ է ցանկացած մարդու համար, ով թեկուզ մի փոքր ծանոթ է այս երկու ինտեգրացիոն ասոցիացիաների կառուցվածքին։
Այստեղ նրանք (հայկական կողմը) միանշանակ գիտեն, որ հետեւանքներն այսպիսին են լինելու, ոչ ոք չպետք է պատրանքներ ունենա»,- ընդգծել է ՌԴ փոխվարչապետը։
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: