Ռուսաստանի դեսպանը հրավիրվել է Ադրբեջանի ԱԳՆ - Mediamax.am

1524 դիտում

Ռուսաստանի դեսպանը հրավիրվել է Ադրբեջանի ԱԳՆ


Լուսանկարը` kremlin.ru


Երեւան: Մեդիամաքս: Հունվարի 28-ին Ռուսաստանի դեսպան Միխայիլ Եվդոկիմովը հրավիրվել է Ադրբեջանի արտաքին գործերի նախարարություն։

Ինչպես հաղորդում է Trend-ը՝ վկայակոչելով Ադրբեջանի ԱԳՆ-ն, հանդիպմանը նշվել է, որ «ռուսական մամուլի, ինչպես նաեւ Ռուսաստանի որոշ պաշտոնական շրջանակների կողմից Ադրբեջանի դեմ ուղղված ապատեղեկատվական բնույթի հոդվածների եւ ռեպորտաժների հրապարակումը հակասում է Ադրբեջանի եւ Ռուսաստանի միջեւ դաշնակցային համագործակցության մասին հռչակագրի բովանդակությանը եւ ոգուն»:

 

«Ընդգծվել է, որ «Ադրբեջանական ավիաուղիներին» պատկանող ինքնաթիռի ողբերգական վթարի հետաքննության նախնական արդյունքները հայտնի են, աշխատանքներ են տարվում հետաքննությունն ավարտելու ուղղությամբ, ինչպես նաեւ բաց հնչեցվել են ակնկալիքները ռուսական կողմից՝ կապված ինքնաթիռի կործանման հետ», - ասված է հաղորդագրության մեջ։

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին