Լավրովն ու Միրզոյանը անկեղծ քննարկում են ունեցել - Mediamax.am

647 դիտում

Լավրովն ու Միրզոյանը անկեղծ քննարկում են ունեցել


Լուսանկարը` REUTERS


Երեւան: Մեդիամաքս: Ռուսաստանի ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը Հայաստանի արտգործնախարար Արարատ Միրզոյանի հետ այսօր Մոսկվայում կայացած բանակցություններն արդյունավետ եւ ինտենսիվ է որակել։

«Երկկողմանի հարցերի շուրջ վաղուց այսքան մանրամասն բանակցություններ չենք վարել: Միմյանց տեսնում էինք տարբեր միջոցառումների շրջանակում, սակայն երկար ժամանակ չէինք կարողանում մանրամասն, մանրակրկիտ քննարկել մեր հարաբերությունների օրակարգային հարցերի ողջ շրջանակը։ Եվ ես շատ ուրախ եմ, որ մենք այսօր հաղթահարեցինք այդ դադարը։

 

Ուզում եմ հատկապես ընդգծել, որ բանակցությունները կայացել են Ռուսաստանի եւ Հայաստանի ղեկավարների պայմանավորվածությամբ եւ եղել են շատ ինտենսիվ ու արդյունավետ»,- ՏԱՍՍ-ը մեջբերում է Լավրովի խոսքերը։

 

Ռուսաստանի ԱԳՆ ղեկավարն ասել է, որ իրենք անկեղծ քննարկել են երկկողմ հարաբերությունների գրեթե ողջ սպեկտրը, ինչպես նաեւ տարածաշրջանային եւ միջազգային հարցեր։ «Եվ մի շարք հարցերի շուրջ մեզ հաջողվեց հասնել փոխընդունելի հանգուցալուծումների»,- նշել է Լավրովը։

 

Արարատ Միրզոյանն իր հերթին Լավրովի հետ հանդիպումը որակել է «անկեղծ եւ կառուցողական»։

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին