Փաշինյան. Ռուսաստանի հետ աշխատում ենք «առանց էմոցիոնալ փաթեթավորման» - Mediamax.am

448 դիտում

Փաշինյան. Ռուսաստանի հետ աշխատում ենք «առանց էմոցիոնալ փաթեթավորման»


Լուսանկարը` primeminister.am


Երեւան: Մեդիամաքս: Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր ասել է, որ «Հայաստանի կողմից վարվող բալանսավորված եւ բալանսավորման արտաքին քաղաքականությունը հասնում է իր առաջնային հանգրվանին»:

Ֆեյսբուքի իր էջում նա գրել է, որ Իրանի հետ Հայաստանի հարաբերություններն «առարկայական են առավել քան երբեւէ»: Նրա խոսքով՝ այդ հարաբերությունները հիմնված են բնական շահերի վրա, ինչը փոխգործակցության ամենահուսալի բազան է եւ հարաբերությունների կայունության երաշխիք:

 

«Վրաստանի հետ մեր հարաբերությունները գտնվում են ռազմավարական գործընկերության ուղեծրում՝ բացելով զարգացման նոր հեռանկարներ եւ պոտենցիալ:

 

Թուրքիայի հետ ըմբռնման տեսանելի բազա է ձեւավորված:

 

Ադրբեջանի հետ հարաբերություններում առկա բոլոր հարցերին Հայաստանն առաջարկել է կառուցողական լուծումներ: Ոչ թե առաջարկներ է արել, այլ լուծումներ է առաջարկել: Այս համատեքստում տարածաշրջանում էսկալացիաներ հրահրելու բոլոր ջանքերը զուրկ են լեգիտիմությունից եւ հիմքից, ինչը նշանակում է, որ տարածաշրջանը էսկալացնել չի հաջողվի:

 

Ռուսաստանի հետ մեր հարաբերությունները պրակտիկ են առավել քան երբեւէ՝ առանցքում ունենալով կոնկրետ հարցեր՝ առանց էմոցիոնալ փաթեթավորման: Մենք նպատակաուղղված ենք այս հարաբերությունները զարգացնել` փոխշահավետ համագործակցության եւ ինքնիշխանության հիման վրա:Ֆրանսիայի հետ մեր բարեկամությունը ամրապնդվել է եւ զարգացել:

 

Եվրամիության հետ հարաբերությունները սերտ են առավել քան երբեւէ, ինչն արձանագրվում է նաեւ Բրյուսելում:

 

Ամերիկայի Միացյալ Նահանգների հետ մեկնարկում է ռազմավարական գործընկերություն:

 

Հնդկաստանի հետ մեր հարաբերությունները նոր կշիռ եւ իմաստ են ձեռքբերել:Չինաստանի հետ մեր հարաբերությունները զարգանում են եւ խորանում:

 

Մերձավոր Արեւելքում գործընկերության նոր հնարավորություններ են ստեղծվել»,- գրել է նա:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին