Երեւան: Մեդիամաքս: Ռուսաստանի ԱԳ նախարար Սերգեյ Լավրովն այսօր ասել է, որ «ԵՄ անդամակցության գործընթաց սկսելու որոշումը Հայաստանի ինքնիշխան ընտրություն է, սակայն արժե դիտարկել բոլոր «կողմ» եւ «դեմ» փաստարկները»։
«Իհարկե, Հայաստանի լեգիտիմ ղեկավարության որոշումը՝ որեւէ միջազգային կառույցին անդամակցելու գործընթաց սկսելու մասին, ինքնիշխան որոշում է։ Սակայն բոլոր դրական եւ բացասական կողմերի կշռադատումը, հավանաբար, նույնպես Հայաստանի կառավարության, տնտեսական բլոկի ղեկավարների պատասխանատվությունն է»,- Լավրովի խոսքերը մեջբերում է ՏԱՍՍ-ը։
Ռուսաստանի ԱԳ նախարարը նաեւ նշել է, որ Հայաստանի անդամակցությունը Եվրասիական տնտեսական միությանը (ԵԱՏՄ) անհամատեղելի է ԵՄ-ին անդամակցելու նրա ցանկության հետ.
«Դրանք անհամատեղելի բաներ են։ Դրանք ազատ առեւտրի երկու տարբեր գոտիներ են, տուրքերի կամ սակագների նվազեցման կամ վերացման երկու տարբեր համակարգեր: Դրանք չեն համընկնում»:
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: