Փաշինյանը խոսել է Եվրոպական խորհրդի նախագահի հետ - Mediamax.am

541 դիտում

Փաշինյանը խոսել է Եվրոպական խորհրդի նախագահի հետ


Լուսանկարը` Reuters


Երեւան: Մեդիամաքս: Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը Եվրոպական խորհրդի նախագահ Անտոնիու Կոշտայի հետ հեռախոսազրույցում գոհունակություն է արտահայտել Հայաստան-ԵՄ համագործակցության ընթացիկ վիճակի վերաբերյալ:

«Նախագահ Կոշտայի հարցին ի պատասխան վարչապետ Փաշինյանը նրան տեղեկացրել է Հայաստան-Ադրբեջան խաղաղության գործընթացի ընթացիկ վիճակի մասին եւ ընդգծել, որ Հայաստանի կառավարությունը չի շեղվելու խաղաղության օրակարգից:

 

Զրուցակիցները պայմանավորվել են շարունակել երկխոսությունը առաջիկա հարմար առիթներով»,- ասվում է կառավարության հաղորդագրությունում:

 

Մեդիամաքսը նշում է, որ Անտոնիու Կոշտան Եվրոպական խորհրդի նախագահի պաշտոնում փոխարինել է Շառլ Միշելին:

 

Նախագահը ղեկավարում է Եվրոպական խորհրդի աշխատանքը ԵՄ ընդհանուր քաղաքական ուղղությունն ու առաջնահերթությունները սահմանելու հարցում, ներկայացնում է ԵՄ-ն արտաքին և անվտանգային հարցերում:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին