Երեւան: Մեդիամաքս: Հայաստանի արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանն ասել է, որ «Հայաստանի եւ Թուրքիայի միջեւ դիվանագիտական հարաբերությունների հաստատումը եւ սահմանների բացումը կարող է լինել խաղաղության եւ կայունության կարեւոր մյուս ներդրումը տարածաշրջանում»։
«Այս նպատակով մենք շարունակում ենք երկխոսությունը մեր թուրք գործընկերների հետ եւ իրականացնում որոշ գործնական քայլեր, այդ թվում՝ Հայաստանի եւ Թուրքիայի միջեւ կամուրջի, ինչպես նաեւ Գյումրի-Կարս երկաթգծով սահմանային անցման տեխնիկական պահանջների համատեղ գնահատում:
Երբ համաձայնությունները կյանքի կկոչվեն, դրանք դրական ազդեցություն կունենան տարածաշրջանի եւ դրա սահմաններից դուրս ժողովուրդների վրա», - ասել է Արարատ Միրզոյանը՝ ելույթ ունենալով Վալետայում ԵԱՀԿ նախարարական խորհրդի նիստում:
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: