Հալեպից հայերի անվտանգ տարհանման հնարավորությունն «այս պահին բացակայում է» - Mediamax.am

Մարտ 03, 2026
4402 դիտում

Հալեպից հայերի անվտանգ տարհանման հնարավորությունն «այս պահին բացակայում է»


Լուսանկարը` REUTERS


Երեւան: Մեդիամաքս: Հալեպից Հայաստանի քաղաքացիների եւ ազգությամբ հայերի «անվտանգ տարհանման հնարավորությունն այս պահին բացակայում է»։

Այդ մասին այսօր հայտնել է Հայաստանի արտաքին գործերի նախարարության մամուլի խոսնակ Անի Բադալյանը՝ հղում անելով Սիրիայում ՀՀ դեսպանությանը:

 

«Արտաքին գործերի նախարարությունն ուշադրությամբ հետևում է զարգացումներին, հնարավորության պարագայում կդիտարկվեն բոլոր տարբերակները», - ասել է նա:




Մեր ընտրանին