Պուտինն ու Փեզեշքիանը քննարկել են իրավիճակը Սիրիայում, Էրդողանի հետ զրույց նախատեսված չէ - Mediamax.am

1168 դիտում

Պուտինն ու Փեզեշքիանը քննարկել են իրավիճակը Սիրիայում, Էրդողանի հետ զրույց նախատեսված չէ


Լուսանկարը` kremlin.ru


Երեւան: Մեդիամաքս: Դեկտեմբերի 2-ին կայացած Ռուսաստանի եւ Իրանի նախագահներ Վլադիմիր Պուտինի եւ Մասուդ Փեզեշքիանի հեռախոսազրույցի հիմնական թեման Սիրիայի ճգնաժամն էր։

«Ահաբեկչական խմբավորումների լայնածավալ ագրեսիան գնահատվել է որպես սիրիական պետության ինքնիշխանության, քաղաքական եւ սոցիալ-տնտեսական կայունության խաթարման ուղղված գործողություն»,- ասվում է Կրեմլի մամուլի ծառայության հաղորդագրության մեջ։

 

Պուտինն ու Փեզեշքիանը «անվերապահ աջակցություն են հայտնել սահմանադրական կարգը եւ երկրի տարածքային ամբողջականությունը վերականգնելու Սիրիայի օրինական իշխանությունների գործողություններին»։ Նրանք ընդգծել են նաեւ ջանքերի համակարգման կարեւորությունը Աստանայի ձեւաչափի շրջանակներում Թուրքիայի մասնակցությամբ։

 

Ինչպես հաղորդում է ՏԱՍՍ-ը՝ Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը հայտնել է, որ Սիրիայում տեղի ունեցող իրադարձությունների հետ կապված Վլադիմիր Պուտինի եւ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հեռախոսազրույց առայժմ նախատեսված չէ։

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին