Ալիեւը մեղադրել է Մակրոնին, Բորելին, Եվրախորհրդարանին եւ ԵԽԽՎ-ին - Mediamax.am

6939 դիտում

Ալիեւը մեղադրել է Մակրոնին, Բորելին, Եվրախորհրդարանին եւ ԵԽԽՎ-ին


Լուսանկարը` https://azertag.az/


Երեւան: Մեդիամաքս: Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը սուր քննադատության է ենթարկել Ֆրանսիայի նախագահ Էմանյուել Մակրոնին եւ եվրոպական դիվանագիտության ղեկավար Ժոզեպ Բորելին։

Ելույթ ունենալով նոյեմբերի 13-ին COP29-ի շրջանակներում տեղի ունեցած Փոքր կղզիների զարգացող պետությունների գագաթնաժողովում (SIDS), Իլհամ Ալիեւը, մասնավորապես, ասել է.

 

«Նախագահ Մակրոնի ռեժիմն այս տարի Նոր Կալեդոնիայում կանակների օրինական բողոքի ցույցի ժամանակ սպանել է 13 եւ վիրավորել 169 մարդու: Ձերբակալվել է 1700 մարդ։ Մարտինիկայում եւ Գվադելուպայում բողոքի ակցիայի ժամանակ 38 մարդ է ձերբակալվել։ Սրանից հետո Ֆրանսիան չդատապարտվեց ոչ Եվրահանձնաժողովի, ոչ Եվրախորհրդարանի, ոչ Եվրախորհրդի Խորհրդարանական Վեհաժողովի կողմից։ Դա քաղաքական երեսպաշտություն է։ Եվրախորհրդարանը  եւ Եվրոպայի Խորհրդի Խորհրդարանական Վեհաժողովը, որոնք դարձել են քաղաքական կոռուպցիայի խորհրդանիշներ, անմեղ մարդկանց սպանության պատասխանատվությունը կիսում են նախագահ Մակրոնի կառավարության հետ։ Ֆրանսիայի բոլոր քաղբանտարկյալները պետք է անհապաղ ազատ արձակվեն.

 

Էլ ի՞նչ կարելի էր սպասել Եվրախորհրդարանից եւ ԵԽԽՎ-ից, եթե եվրոպացի գլխավոր դիվանագետ Ժոզեպ Բորելն Եվրոպան անվանում է այգի, իսկ մնացած աշխարհը՝ ջունգլի։ Եթե մենք ջունգլի ենք, ուրեմն հեռու մնացեք մեզանից եւ մի խառնվեք մեր գործերին»։

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին