Ալիեւն իր քննադատներին մեղադրել է «քաղաքական երեսպաշտության» մեջ - Mediamax.am

2743 դիտում

Ալիեւն իր քննադատներին մեղադրել է «քաղաքական երեսպաշտության» մեջ


Լուսանկարը` https://azertag.az/


Երեւան: Մեդիամաքս: Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը որոշ արեւմտյան քաղաքական գործիչների մեղադրել է «քաղաքական երեսպաշտության մեջ»։

Նոյեմբերի 12-ին ելույթ ունենալով COP29-ի առաջնորդների գագաթնաժողովի բացման արարողությանը՝ Ալիեւն անդրադարձել է նաեւ Ադրբեջանի հասցեին

հնչող մեղադրանքներին։

 

«Մեղադրանքների մի կետն էլ այն է, որ երկու տարի առաջ Ադրբեջանը եւ Եվրահանձնաժողովը հռչակագիր ստորագրեցին էներգետիկայի ոլորտում ռազմավարական գործընկերության մասին։ Սակայն դա մեր գաղափարը չէր։ Առաջարկը եղել է Եվրահանձնաժողովից։ Երկու տարի առաջ Եվրահանձնաժողովի նախագահը եկավ Բաքու եւ մեզ հետ ստորագրեց այս փաստաթուղթը՝ աշխարհաքաղաքական իրավիճակի փոփոխության պատճառով իրենք մեր գազի

կարիքն ունեին։ Նրանք մեզ խնդրեցին օգնել։ Եվ մենք ասացինք. «Լավ»: Մենք միշտ պատրաստ ենք օգնել, եթե մեր օգնության կարիքը կա։ Եվ ասացինք. «Լավ, մենք կօգնենք Եվրոպային էներգետիկ անվտանգության հարցում»:

 

Եվրահանձնաժողովը մեզ խնդրել էր կրկնապատկել Եվրոպա գազի մատակարարումը մինչեւ 2027 թվականը, եւ դա արտացոլված է երկու տարի առաջ Եվրահանձնաժողովի նախագահի եւ իմ կողմից ստորագրված հռչակագրում։ Ցավոք, երկակի ստանդարտները, այլ երկրներին դասեր տալու սովորությունը եւ քաղաքական երեսպաշտությունը դարձել են արեւմտյան որոշ քաղաքական գործիչների, պետության կողմից վերահսկվող հասարակական կազմակերպությունների եւ կեղծ լուրեր մատուցող մեդիաների գործելաոճը», - ասել է Ալիեւը:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին