«Մինչեւ տարեվերջ խաղաղության համաձայնագրի ստորագրումը կախված է Հայաստանից» - Mediamax.am

1151 դիտում

«Մինչեւ տարեվերջ խաղաղության համաձայնագրի ստորագրումը կախված է Հայաստանից»


Լուսանկարը` trend.az


Երեւան: Մեդիամաքս: Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովն այսօր ասել է, որ «մինչեւ տարեվերջ խաղաղության պայմանագրի ստորագրումը կախված է Հայաստանից»:

«Հայաստանի հետ խաղաղության պայմանագրի նախագծի հիմնական կետերը hամաձայնեցվել են, սակայն կան կետեր, որոնք պետք է դեռ համաձայնեցվեն»,- COP29-ի միջոցառումների ընթացքում լրագրողների հետ զրույցում ասել է Ջեյհուն Բայրամովը:

 

Նրա խոսքով՝ Ադրբեջանում անցկացվող COP29 կլիմայական համաժողովի ներառականությունն ապահովելու համար Ադրբեջանը հրավեր է ուղարկել Հայաստանին:

 

«Չնայած հանգամանքին, որ Հայաստանից մի քանի ներկայացուցիչ գրանցվել էր համաժողովին, նրանք չեն մասնակցում։ Մենք կարծում ենք, որ սա նրանց համար բաց թողնված հնարավորություն է»,- ասել է Ջեյհուն Բայրամովը:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին