Փաշինյանը Բուդապեշտում շփվել է Էրդողանի հետ - Mediamax.am

Փետրվար 21, 2026
4451 դիտում

Փաշինյանը Բուդապեշտում շփվել է Էրդողանի հետ


Լուսանկարը` https://www.primeminister.am/


Երեւան: Մեդիամաքս: Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը Հունգարիայի մայրաքաղաք Բուդապեշտում մասնակցում է Եվրոպական քաղաքական համայնքի հինգերորդ գագաթնաժողովին:

ՀՀ կառավարության տարածած լուսանկարներից հայտնի է դարձել, որ Նիկոլ Փաշինյանը Բուդապեշտում շփվել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ:

 

Կառավարությունից հայտնում են, որ գագաթնաժողովի շրջանակում նախատեսված են Նիկոլ Փաշինյանի հանդիպումները տարբեր երկրների գործընկերների հետ:

 

Նա մի շարք երկրների առաջնորդների հետ մասնակցել է նաեւ «Տնտեսական անվտանգություն» խորագրով կլոր-սեղան քննարկմանը, որն անցկացվել է փակ ձեւաչափով:

 

Նախորդ անգամ Նիկոլ Փաշինյանն ու Ռեջեփ Թայիփ Էրդողանը  հանդիպել էին ս.թ. սեպտեմբերին Նյու Յորքում ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 79-րդ նստաշրջանի շրջանակում:




Մեր ընտրանին