Գուրգեն Արսենյան. «Եկել է թյուրըմբռնումները վերացնելու ժամանակը» - Mediamax.am

4024 դիտում

Գուրգեն Արսենյան. «Եկել է թյուրըմբռնումները վերացնելու ժամանակը»


Լուսանկարը` http://council.gov.ru/


Երեւան: Մեդիամաքս: Ռուսաստանում Հայաստանի նորանշանակ դեսպան Գուրգեն Արսենյանը հայտարարել է, որ «եկել է երկկողմ հարաբերություններում թյուրըմբռնումները վերացնելու ժամանակը»:

Այդ մասին դեսպանն ասել է ՌԴ Դաշնային Խորհրդի պաշտպանության եւ անվտանգության կոմիտեի նախագահ Վլադիմիր Բուլավինի հետ հանդիպմանը։

 

«Մենք շահագրգռված ենք, որ հարաբերությունները զարգանան դաշնակցային ոգով։ Համոզված ենք, որ միջխորհրդարանական փոխգործակցությունը պետք է զգալի ներդրում ունենա այս գործընթացում»,- Բուլավինի այս խոսքերը մեջբերում է ՌԴ Դաշնության Խորհրդի մամուլի ծառայությունը։

 

Հաղորդագրության մեջ ասվում է, որ «ռուս-հայկական փոխգործակցության մի շարք ոլորտներում ի հայտ են եկել հարցեր, որոնք լրացուցիչ մշակման կարիք ունեն»։

 

Վլադիմիր Բուլավինն ընդգծել է երկու երկրների պաշտպանական գերատեսչությունների միջեւ կապերի ամրապնդման կարեւորությունը։

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին