Պաշտոնաթող հայ դիվանագետները հանդիպել են МГИМО-ի ռեկտորի հետ - Mediamax.am

1111 դիտում

Պաշտոնաթող հայ դիվանագետները հանդիպել են МГИМО-ի ռեկտորի հետ


Լուսանկարը` https://mgimo.ru/


Երեւան: Մեդիամաքս: Մոսկվայի միջազգային հարաբերությունների պետական ինստիտուտի (МГИМО) ռեկտոր Անատոլի Տորկունովը Մոսկվայում հանդիպել է«Դիվանագետների համահայկական խորհուրդ» հասարակական կազմակերպության պատվիրակությանը՝ Հայաստանի նախկին արտգործնախարար Արա Այվազյանի գլխավորությամբ։

Պատվիրակության կազմում էին նաեւ ՀՀ նախկին փոխարտգործնախարար Ավետ Ադոնցը եւ Քուվեյթում եւ Հունաստանում Հայաստանի նախկին դեսպան Ֆադեյ Չարչօղլյանը։

 

МГИМО-ի հաղորդագրության մեջ ասվում է, որ Անատոլի Տորկունովը խոսել է հաստատության գիտահետազոտական եւ կրթական գործունեության առանցքային ոլորտների մասին եւ հանդես եկել մի շարք համատեղ կոնֆերանսներ անցկացնելու առաջարկով։

 

Արա Այվազյանը շնորհավորել է Անատոլի Տորկունովին МГИМО-ի 80-ամյակի առթիվ: Նա նշել է Հայաստանի եւ Ռուսաստանի միջեւ գիտական կապերի զարգացման կարեւորությունը եւ 2024-2025 թվականների համար մի շարք երկկողմ նախագծեր եւ միջոցառումներ է առաջարկել։

 

«Հանդիպման մասնակիցները մտքեր են փոխանակել երկկողմ հարաբերությունների վիճակի եւ ընթացիկ միջազգային օրակարգի շուրջ։ Հանդիպման ավարտին կողմերը ստորագրել են համագործակցության հուշագիր МГИМО-ի եւ Դիվանագետների համահայկական խորհրդի միջեւ»,- ասված է հաղորդագրությունում։

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին