Ռուսաստանում ՀՀ նախկին դեսպանը պարգեւատրվել է Բարեկամության շքանշանով - Mediamax.am

620 դիտում

Ռուսաստանում ՀՀ նախկին դեսպանը պարգեւատրվել է Բարեկամության շքանշանով


Լուսանկարը` https://golosarmenii.am/


Երեւան: Մեդիամաքս: Ռուսաստանի արտաքին գործերի փոխնախարար Միխայիլ Գալուզինը Բարեկամության շքանշան է հանձնել Ռուսաստանում Հայաստանի նախկին դեսպան Վաղարշակ Հարությունյանին։

Շքանշանը շնորհվել էր Ռուսաստանի նախագահի հրամանագրով՝ երկու երկրների միջեւ բարեկամության, համագործակցության եւ փոխըմբռնման ամրապնդման գործում վաստակի համար։

 

«Միխայիլ Գալուզինը ջերմորեն շնորհակալություն է հայտնել Վաղարշակ Հարությունյանին՝ պաշտոնավարելու ընթացքում կառուցողական փոխգործակցության համար եւ հույս հայտնել, որ նա կշարունակի աջակցել հայ-ռուսական բազմաբնույթ կապերի ամրապնդմանը», - ասված է Ռուսաստանի ԱԳՆ հաղորդագրության մեջ։

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին