Իրանի նախագահ. Հակամարտությունների կարգավորման արեւմտյան մոտեցումը սրում է իրավիճակը - Mediamax.am

257 դիտում

Իրանի նախագահ. Հակամարտությունների կարգավորման արեւմտյան մոտեցումը սրում է իրավիճակը


Լուսանկարը` kremlin.ru


Երեւան: Մեդիամաքս: Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանն այսօր Կազանում BRICS-ի գագաթնաժողովի ընդլայնված կազմով նիստում ասել է, որ արեւմտյան երկրների մոտեցումը հակամարտությունների կարգավորման նկատմամբ միայն սրում է իրավիճակը։

Ինչպես հաղորդում է ՏԱՍՍ-ը, Փեզեշքիանը նշել է, որ «Արեւմուտքը նպաստել է հակամարտությունների աճին»։

 

Իրանի նախագահը նաեւ ասել է, որ «Արեւմուտքի գերիշխանության եւ միաբեւեռության ցանկությունը վտանգել է խաղաղությունն ու բազմակողմ համագործակցությունը» եւ հավելել է, որ այդ քաղաքականության արդյունքը հակամարտությունների եւ պատերազմների թվի աճն է։

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին