Գուրգեն Արսենյանն առաջարկել է հիմնվել իրական եւ ոչ թե «երեւակայական պատկերների» վրա - Mediamax.am

3775 դիտում

Գուրգեն Արսենյանն առաջարկել է հիմնվել իրական եւ ոչ թե «երեւակայական պատկերների» վրա


Լուսանկարը` gov.ru


Երեւան: Մեդիամաքս: Ռուսաստանում Հայաստանի նորանշանակ դեսպան Գուրգեն Արսենյանն ասել է, որ աշխատելու է Մոսկվայի եւ Երեւանի հարաբերությունների բարելավվման ուղղությամբ։

Ինչպես հաղորդում է ՏԱՍՍ-ը՝ Դաշնային Խորհրդի Միջազգային հարցերով կոմիտեի նախագահ Գրիգորի Կարասինի հետ հանդիպմանը Հայաստանի դեսպանն ասել է.

 

«Եկել եմ, որպեսզի այս անհանգիստ ժամանակներում փորձեմ ջանքեր գործադրել  եւ բարելավել հայ-ռուսական հարաբերությունները, բերել դրանք այն վիճակի, որը մեզ համար գոհացուցիչ կլինի։ Հայաստանը երկիր է, որն ունի դաշնակից, որի հետ դաշնակցային պայմանագիր կա։ Հայաստանը Ռուսաստանի հետ տնտեսական միության մեջ է, իսկ այն, ինչ տեղի է ունենում մեդիա տարածքում, լիովին անհասկանալի է ինձ համար։ Ինչի՞ց ենք ելնում՝ իրականությո՞ւնից, թե՞ երեւակայական պատկերներից»։

 

Դաշնային խորհրդի միջազգային հարցերի կոմիտեի հաղորդագրության մեջ ասվում է, որ «Գրիգորի Կարասինը ընդգծել է Ռուսաստանի եւ Հայաստանի միջեւ հարաբերությունների դաշնակցային բնույթը, որոնք պետք է ամրապնդվեն՝ ի շահ երկու երկրների ժողովուրդների»։ Կարասինը նշել է, որ խորհրդարանականները կոչված են պահպանել երկկողմ հարաբերությունների առողջ մթնոլորտ եւ միշտ պատրաստ են երկխոսության։

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին