Երեւան: Մեդիամաքս: Բելառուսն ու Ադրբեջանը իրենց գործողությունները չեն ուղղում երրորդ երկրների դեմ.
Ինչպես հաղորդում է ԲԵԼՏԱ գործակալությունը, այդ մասին հայտարարել է Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն՝ Մինսկում Ադրբեջանի վարչապետ Ալի Ասադովի հետ հանդիպմանը։
«Չնայած միջազգային ասպարեզում բոլոր տեսակի խնդիրներին, դուք եւ իմ ընկերը՝ իմ շատ մտերիմ ընկեր եւ իմ եղբայր Իլհամ Հեյդարովիչը, պետք է իմանաք, որ Բելառուսի եւ Ադրբեջանի հարաբերություններում փակ թեմաներ չկան։ Այդուհանդերձ մենք միջազգային իրավունքի ոչ մի նորմ չենք խախտում, երրորդ երկրների դեմ բարեկամություն չենք անում, մեր գործն անում ենք հանուն մեր ժողովուրդների բարեկեցության»,- ասել է Բելառուսի նախագահը։
Լուկաշենկոն նշել է, որ իրենք աջակցում են միմյանց միջազգային հարթակներում։
«Ես շատ շնորհակալ եմ Ադրբեջանի կառավարությանը եւ նախագահին մեզ ցուցաբերած հսկայական աջակցության համար»,- ասել է Բելառուսի նախագահը։
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: