Միրզոյանն ու Բայրամովը համաձայնել են ներդնել լրացուցիչ ջանքեր - Mediamax.am

5081 դիտում

Միրզոյանն ու Բայրամովը համաձայնել են ներդնել լրացուցիչ ջանքեր


Լուսանկարը` ՀՀ Արտաքին գործերի մամուլի ծառայություն


Երեւան: Մեդիամաքս: Հայաստանի եւ Ադրբեջանի արտաքին գործերի նախարարներ Արարատ Միրզոյանն ու Ջեյհուն Բայրամովը համաձայնել են ներդնել լրացուցիչ ջանքեր «Խաղաղության և միջպետական հարաբերությունների հաստատման մասին» համաձայնագրի ամենասեղմ ժամանակահատվածում կնքման ուղղությամբ։

Այդ մասին ասվում է սեպտեմբերի 26-ին Նյու Յորքում ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենի նախաձեռնությամբ և մասնակցությամբ կայացած եռակողմ հանդիպման մասին Հայաստանի ԱԳՆ հաղորդագրության մեջ:

 

ԱՄՆ պետքարտուղարության խոսնակ Մեթյու Միլերի հայտարարության մեջ ասված է.

 

«Պետքարտուղար Բլինքենը արժանին է մատուցել երկու նախարարներին երկարատև և արժանապատիվ խաղաղության հասնելու ուղղությամբ արձանագրված առաջընթացի համար և խրախուսել է հնարավորինս շուտ ավարտել համաձայնագրի վրա տարվող աշխատանքները»։

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին