Նյու Յորքում կկայանա Բլինքենի, Միրզոյանի եւ Բայրամովի հանդիպումը - Mediamax.am

4174 դիտում

Նյու Յորքում կկայանա Բլինքենի, Միրզոյանի եւ Բայրամովի հանդիպումը


Լուսանկարը`


Երեւան: Մեդիամաքս: Սեպտեմբերի 26-ին Նյու Յորքում կկայանա Հայաստանի արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանի, ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենի եւ Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովի եռակողմ հանդիպումը:

Այդ մասին հաղորդում են Հայաստանի ԱԳՆ-ից:

 

Մեդիամաքս-ը նշում է, որ այս ձեւաչափով վերջին եռակողմ հանդիպումը կայացել էր 2024 թվականի հուլիսին 10-ին Վաշինգտոնում՝ ՆԱՏՕ-ի կազմավորման 75-ամյակին նվիրված գագաթաժողովի շրջանակներում:

 

Այդ հանդիպման մեկնարկին Էնթոնի Բլինքենն ասել էր.

 

 «Վերջին մեկուկես տարվա ընթացքում Հայաստանն ու Ադրբեջանը շատ կարեւոր աշխատանք են կատարել՝ բանակցելով ամուր եւ արժանապատիվ խաղաղության համաձայնագրի կնքման համար, որը աննախադեպ հնարավորություններ կբացի տարածաշրջանի, երկու երկրների եւ Միացյալ Նահանգների հետ նրանց հարաբերությունների համար: Այս ընթացքում Միացյալ Նահանգները ձգտել է օգնել եւ աջակցել՝ Եվրամիության եւ Եվրոպայի բազմաթիվ գործընկերների հետ միասին:

 

Այսօր հնարավորություն ունենք գույքագրելու այն, ինչը ձեռք է բերվել եւ այն, ինչ մնում է: Բայց ելնելով մեր ունեցած շփումներից, այդ թվում՝ վերջին շաբաթների ընթացքում, ես կարծում եմ, որ երկու երկրները շատ մոտ են վերջնական համաձայնության հասնելուն, ինչին Միացյալ Նահանգները վճռականորեն կաջակցի»։

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին