Երեւան: Մեդիամաքս: Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը նորից հայտարարել է ԵԱՀԿ Մինսկի խմբի եւ «դրա հետ կապված բոլոր ինստիտուտների» գործունեությունը դադարեցնելու անհրաժեշտության մասին։
Ինչպես հաղորդում է Ադրբեջանի նախագահի մամուլի ծառայությունը, Իլհամ Ալիեւն այդ մասին ասել է ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենի հետ հեռախոսազրույցում։
«Նշելով, որ տարածաշրջանում արդեն կա խաղաղություն, պետության ղեկավարն ընդգծել է, որ Ադրբեջանի ջանքերի շնորհիվ է, որ մեր տարածաշրջանում ի հայտ են եկել արդարադատության եւ միջազգային իրավունքի վրա հիմնված նոր իրողությունները եւ ստատուս քվոն։ Ընդգծելով, որ Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ խաղաղության պայմանագրի նախաձեռնողը եւս մեր երկիրն է, Իլհամ Ալիեւը շեշտել է, որ այդ պայմանագիրը ստորագրելու համար կարեւոր է, որ Հայաստանը վերջ դնի իր Սահմանադրության մեջ եւ այլ օրենսդրական ակտերոում ամրագրված Ադրբեջանի դեմ տարածքային պահանջներին», - ասվում է հաղորդագրության մեջ։
Անդրադառնալով սահմանների սահմանազատման հարցին՝ Իլհամ Ալիեւը նշել է երկկողմ գործընթացի շրջանակներում ձեռք բերված դրական արդյունքները, հաղորդում է Ադրբեջանի նախագահի մամուլի ծառայությունը։
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: