Նիկոլ Փաշինյանն արձագանքել է Ադրբեջանի ԱԳՆ-ին - Mediamax.am

3934 դիտում

Նիկոլ Փաշինյանն արձագանքել է Ադրբեջանի ԱԳՆ-ին


Լուսանկարը` ՀՀ կառավարություն մամուլի ծառայություն


Երեւան: Մեդիամաքս: Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր ասել է, որ եթե Հայաստանն ու Ադրբեջանն առաջնորդվեն կանխավարկածով, որ «բոլոր կարեւոր հարցերը պետք է լուծենք, նոր ստորագրենք խաղաղության պայմանագիրը, նշանակում է, որ մենք երբեք չենք ստորագրի»:

Նա նշել է, որ հայկական կողմը ոչ թե առաջարկում  է 13, այլ՝  16 հոդվածանոց խաղաղության պայմանագիր:

 

«Բոլոր 16 հոդվածի համար մենք ունենք համաձայնեցված բովանդակություն։ Երեք հոդվածի համար բովանդակությունը, սկզբնականի համեմատ, մասամբ է համաձայնեցված, մնացածը՝ ամբողջությամբ»,- Ազգային ժողովում ասել է Նիկոլ Փաշինյանը՝ արձագանքելով Ադրբեջանի ԱԳՆ-ին, որն «անընդունելի» էր որակել խաղաղության համաձայնագրի համաձայնեցված գլուխները ստորագրելու Հայաստանի իշխանությունների առաջարկը:

 

Բաքուն մերժել է Փաշինյանի առաջարկը

«Մենք ասում ենք՝ այն, ինչ համաձայնեցված է, իսկ ֆունդամենտալ շատ կարեւոր դրույթներ համաձայնեցված են, ստորագրենք եւ գնանք առաջ: Եթե կանխավարկածը լինի, որ բոլոր կարեւոր հարցերը պետք է լուծենք, նոր ստորագրենք, նշանակում է, որ մենք երբեք չենք ստորագրի: Որովհետեւ եթե 4 կարեւոր հարցի շուրջ գանք համաձայնության, միեւնույն է, կմնա էլի 4 կարեւոր հարց, որը կարիք կլինի համաձայնեցնել, հետո էլի 4 հարց ու միշտ 4 հարց կլինի»,- ասել է Նիկոլ Փաշինյանը:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին