Փաշինյան. ԵՄ-ին անդամակցելու հարցը «քաղաքական օրակարգի մաս է դարձել» - Mediamax.am

Փետրվար 27, 2026
3178 դիտում

Փաշինյան. ԵՄ-ին անդամակցելու հարցը «քաղաքական օրակարգի մաս է դարձել»


Լուսանկարը` ՀՀ կառավարության մամուլի ծառայություն


Երեւան: Մեդիամաքս: Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր Եվրոպական հանձնաժողովի փոխնախագահ Մարգարիտիս Սխինասի հետ հանդիպմանն ասել է, որ «կարեւոր պահ է Եվրամիության եւ Հայաստանի միջեւ հարաբերությունների համար»:

«Ուրախ եմ, որ մեր հարաբերություններում նկատելի տեղաշարժեր են արձանագրվում. մեկնարկում են վիզային ռեժիմի ազատականացման շուրջ բանակցությունները, Եվրոպական խաղաղության հիմնադրամով Հայաստանի աջակցելու որոշում կայացվեց, ինչը մենք բարձր ենք գնահատում»,- ասել է վարչապետը:

 

Նիկոլ Փաշինյանի խոսքով՝ Հայաստանը փաստացի ընդլայնում է օրակարգը Եվրամիության հետ։ Վարչապետը հավելել է, որ հատկապես նախորդ տարի Եվրոպական խորհրդարանում իր ունեցած ելույթից հետո ՀՀ-ում ընթանում են քննարկումներ Հայաստանի՝ Եվրոպական Միության անդամ դառնալու գործընթաց սկսելու հնարավորության վերաբերյալ:

 

«Սա պարզ հարց չէ, բայց դարձել է հայաստանյան քաղաքական օրակարգի մաս, ուստի անհրաժեշտ է այս թեմային մոտենալ մանրամասն եւ համակողմանի։ Այստեղ կարեւոր կլինի լսել նաեւ ԵՄ մեր գործընկերների դիտարկումները եւ խորհուրդները»,- ասել է նա:




Մեր ընտրանին