Նիկոլ Փաշինյանը կմասնակցի BRICS-ի գագաթնաժողովին - Mediamax.am

2644 դիտում

Նիկոլ Փաշինյանը կմասնակցի BRICS-ի գագաթնաժողովին


Լուսանկարը` https://www.aljazeera.com/


Երեւան: Մեդիամաքս: Հայաստանը հոկտեմբերին Կազանում կայանալիք BRICS-ի ((Բրազիլիա, Ռուսաստան, Հնդկաստան, Չինաստան, Հարավային Աֆրիկա, Իրան, Եգիպտոս, Եթովպիա եւ Արաբական Միացյալ Էմիրություններ) գագաթնաժողովին կմասնակցի վարչապետ Նիկոլ Փաշինյանի մակարդակով:

Այդ մասին Factor TV-ի հետ հարցազրույցում ասել է ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր, արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Սարգիս Խանդանյանը:

 

Նա միաժամանակ ասել է, որ «մենք BRICS-ի անդամ չենք պատրաստվում դառնալ՝ Հայաստանը միջազգային տարբեր ֆորմատներին մասնակցություն է ունենում»:

 

BRICS-ի ամենամյա գագաթնաժողովը կանցկացվի Կազանում հոկտեմբերի 22-24-ը։

 

Ադրբեջանը BRICS-ին միանալու հայտ է ներկայացրել. սպասվում է, որ Իլհամ Ալիեւը կմասնակցի Կազանի գագաթնաժողովին:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին