Շոյգուն Բաքվում քննարկել է Արեւմուտքի «միջամտելու ակտիվ փորձերը» - Mediamax.am

Մարտ 05, 2026
7990 դիտում

Շոյգուն Բաքվում քննարկել է Արեւմուտքի «միջամտելու ակտիվ փորձերը»


Լուսանկարը` Reuters


Երեւան: Մեդիամաքս: Ռուսաստանի Անվտանգության խորհրդի քարտուղար Սերգեյ Շոյգուն ասել է, որ Բաքու կատարած աշխատանքային այցի շրջանակներում քննարկվել է Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ հարաբերությունների կարգավորման գործին «Արեւմուտքի միջամտելու փորձերը»։

Սերգեյ Շոյգուն այսօր Բաքվում հանդիպել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի եւ Անվտանգության խորհրդի քարտուղար Ռամիլ Ուսուբովի հետ։

 

«Քննարկվել է հարցերի լայն շրջանակ։ Առաջին հերթին, իհարկե, Հարավային Կովկասի անվտանգությունը։ Հայաստանի հետ խաղաղության պայմանագիրը,

որի տասներորդ տարբերակը հանձնվել է Երեւանին։ Արեւմուտքի կողմից այս գործընթացին միջամտելու շատ ակտիվ փորձերը»,- ՏԱՍՍ-ը մեջբերում է Շոյգուի խոսքերը։

 

«Եվ, անշուշտ, Իլհամ Ալիեւի՝ 3+3 ձեւաչափով բանակցությունների գաղափարը։ Մենք աջակցում ենք այդ ձեւաչափին»,- ասել է Ռուսաստանի Անվտանգության խորհրդի քարտուղարը։




Մեր ընտրանին