Երեւան: Մեդիամաքս: ՌԴ ԱԳՆ տեղեկատվության եւ մամուլի դեպարտամենտի փոխտնօրեն Անդրեյ Նաստասինն այսօր ասել է, որ «արեւմտյան պետությունների աճող ազդեցությունը Հայաստանում լրատվական ռեսուրսների վրա ոչ մի լավ բանի չի բերի»։
Ինչպես հաղորդում է ՏԱՍՍ-ը, Նաստասինն այդպես է մեկնաբանել է «Ազատություն» ռադիոկայանի նախկին աշխատակից, ԱՄՆ քաղաքացի Արմեն Քոլոյանի ընտրությունը Հայաստանի Հանրային ռադիոյի գործադիր տնօրենի պաշտոնում։
Դիվանագետը նշել է, որ «ԱՄՆ-ը եւ Արեւմուտքը նպատակ են հետապնդում ամենուր հասարակական կարծիքը շրջել Ռուսաստանի դեմ»։
«Նրանք ցանկանում են նսեմացնել ռուս-հայկական դարավոր բարեկամության կարեւորությունը եւ այն օգնությունը, որը Մոսկվան տրամադրել եւ տրամադրում է եղբայրական Հայաստանին բազմաթիվ ոլորտներում»,- հավելել է նա։
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: