Երեւան: Մեդիամաքս: Ռուսաստանն ու Իրանը ավարտել են համապարփակ ռազմավարական գործընկերության պայմանագրի նախապատրաստումը, հայտարարել է ՌԴ փոխարտգործնախարար Անդրեյ Ռուդենկոն։
«Ռուս-իրանական հարաբերությունների կարգավիճակը համապարփակ ռազմավարական գործընկերության մակարդակի հասցնելու համար նախատեսված փաստաթղթի վրա խմբագրական աշխատանքը տևել է գրեթե երկուսուկես տարի, և այսօր այն կարելի է ավարտված համարել»,- ՏԱՍՍ-ին տված հարցազրույցում ասել է դիվանագետը:
«Պայմանավորվածություն է ձեռք բերվել սկսել ներպետական ընթացակարգերը, որոնք անհրաժեշտ են պայմանագրի ստորագրման նախապատրաստման համար՝ ամենաբարձր մակարդակով առաջիկա երկկողմ շփումներից մեկի շրջանակներում։ Հուսով ենք, որ մոտ ապագայում այս իսկապես պատմական իրադարձության ականատեսը կլինենք»,- ասել է Ռուդենկոն։
Ավելի վաղ IRNA գործակալությունը հայտնել էր, որ Իրանի նորընտիր նախագահ Մասուդ Պեզեշկիանը Ռուսաստանի ղեկավար Վլադիմիր Պուտինի հետ հեռախոսազրույցում ասել էր, որ Թեհրանը պատրաստ է ստորագրել համաձայնագիրը հոկտեմբերին Կազանում կայանալիք BRICS-ի գագաթնաժողովի ընթացքում։
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: