Ադրբեջանը Մակրոնին մեղադրել է «Կովկասում լարվածության աճի» համար - Mediamax.am

Փետրվար 23, 2026
4139 դիտում

Ադրբեջանը Մակրոնին մեղադրել է «Կովկասում լարվածության աճի» համար


Լուսանկարը` ՀՀ կառավարություն մամուլի ծառայություն


Երեւան: Մեդիամաքս: Ադրբեջանի ԱԳՆ մամուլի քարտուղար Այխան Հաջիզադեն հայտարարել է, որ Ֆրանսիայի նախագահ Էմանյուել Մակրոնը փորձում է խաթարել խաղաղ գործընթացը Բաքվի եւ Երեւանի միջեւ։

«Ցավոք, Եվրոպական քաղաքական համայնքի գագաթնաժողովում Էմանյուել Մակրոնի հայտարարությունները, որոնք արդարացնում են Հայաստանի ռազմականացման քաղաքականությունը եւ բացահայտորեն կողմնակալ դիրքորոշում ցուցադրում Ադրբեջանի նկատմամբ, տարածաշրջանում լարվածություն ստեղծելու եւ խաղաղ գործընթացին խոչընդոտելու Ֆրանսիայի փորձերի եւս մեկ վառ օրինակ են»,- ասել է Հաջիզադեն։

 

«Եվս մեկ անգամ հայտարարում ենք, որ Ֆրանսիայի ջանքերը, որոնք չեն ծառայում խաղաղությանը եւ հանգեցնում են ապակայունացմանը տարածաշրջանում, որեւէ արդյունք չեն տալու»,- ասել է Ադրբեջանի ԱԳՆ մամուլի քարտուղարը։




Մեր ընտրանին