Երեւանում պնդում են, որ Ադրբեջանն է մերժել երկկողմ հանդիպման առաջարկը - Mediamax.am

Փետրվար 21, 2026
4198 դիտում

Երեւանում պնդում են, որ Ադրբեջանն է մերժել երկկողմ հանդիպման առաջարկը


Լուսանկարը` REUTERS


Երեւան: Մեդիամաքս: Հայաստանի ԱԳՆ խոսնակ Անի Բադալյանն այսօր ասել է, որ «հայկական կողմն առաջարկել է Հայաստանի վարչապետի եւ Ադրբեջանի նախագահի երկկողմ հանդիպում ունենալ Լոնդոնում ընթացող Եվրոպական քաղաքական համայնքի գագաթաժողովի շրջանակներում, սակայն ադրբեջանական կողմը մերժել է առաջարկը»։

«Հայկական կողմի առաջարկն ուժի մեջ է: Հայկական կողմը նաև վերահաստատում է իր առաջարկը` ինտենսիվացնել բարձր և բարձրագույն մակարդակով բանակցությունները և մեկ ամսվա ընթացքում հասնել խաղաղության պայմանագրի ստորագրմանը», - ասել է դիվանագետը:

 

Ադրբեջանի նախագահի օգնական Հիքմեթ Հաջիեւն այսօր ասել էր.

 

«Մեծ Բրիտանիան՝ որպես Եվրոպական քաղաքական համայնքի գագաթնաժողովը հյուրընկալող երկիր, նման հանդիպում անցկացնելու առաջարկ էր արել։ Առաջարկվել էր այն անցկացնել Մյունխենի անվտանգության համաժողովի շրջանակներում կայացած հանդիպման ձեւաչափով։ Մյունխենում Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցը մասնակցել էր Ադրբեջանի եւ Հայաստանի ղեկավարների հանդիպման մեկնարկին, ապա այն շարունակվել էր երկկողմ ձեւաչափով։ Մեծ Բրիտանիան առաջարկել էր նույն ձեւաչափը։ Սակայն հայկական կողմը հրաժարվել է հանդիպումից»:




Մեր ընտրանին