ԵՄ-ին Վրաստանի անդամակցության գործընթացը կանգնեցվել է - Mediamax.am

3138 դիտում

ԵՄ-ին Վրաստանի անդամակցության գործընթացը կանգնեցվել է


Լուսանկարը`


Երեւան: Մեդիամաքս: ԵՄ ղեկավարությունը որոշել է կանգնեցնել կազմակերպությանը Վրաստանի անդամակցության գործընթացը։

«Ցավով պետք է նշեմ, որ առաջնորդները համաձայնել են կանգնեցնել Վրաստանի Եվրամիությանը անդամակցության գործընթացը»,- ասել է Վրաստանում ԵՄ դեսպան Պավել Գերչինսկին՝ ելույթ ունենալով միջազգային համաժողովում Թբիլիսիում։

 

ԵՄ առաջնորդները ավելի վաղ հայտնել էին Վրաստանի՝ ԵՄ-ում ընդգրկվելու գործընթացի առկախման հնարավորության մասին՝ արտաքին ազդեցության մասին օրենքի ընդունման պատճառով։ ԵՄ դիվանագիտության ղեկավար Ժոզեպ Բորելը նշել էր, որ ԵՄ-ի դռները փակ կլինեն Վրաստանի առաջ, եթե նրա կառավարությունը շարունակի իր քաղաքականությունը։

 

Ինչպես հաղորդում է ՏԱՍՍ-ը, Պավել Գերչինսկին ասել է, որ ԵՄ երկրների ղեկավարները որոշել են նաեւ սառեցնել 30 միլիոն եվրոն, որը նախատեսվում էր տրամադրել Վրաստանին՝ երկրի պաշտպանունակության ամրապնդման համար։

 

«Մեր անմիջական աջակցությունը Վրաստանի կառավարությանը կկրճատվի, եւ մենք կփորձենք վերահասցեագրել այն քաղաքացիական հասարակությանն ու լրատվամիջոցներին»,- նշել է դիվանագետը։

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին