Բայրամով. ՀՀ Սահմանադրությունը խաղաղության ամենամեծ խոչընդոտներից է - Mediamax.am

1493 դիտում

Բայրամով. ՀՀ Սահմանադրությունը խաղաղության ամենամեծ խոչընդոտներից է


Լուսանկարը` sputnik.az


Երեւան: Մեդիամաքս: Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովն այսօր ասել է, որ Ադրբեջանի եւ Հայաստանի միջեւ խաղաղության պայմանագրի շուրջ բանակցությունները շարունակվում են։

«Օրեր առաջ հայկական կողմին է ներկայացվել պայմանագրի նախագծի առաջարկների հերթական փաթեթը:

 

Հայաստանի Սահմանադրությունը դեռ տարածքային պահանջներ է պարունակում Ադրբեջանի նկատմամբ: Սա խաղաղության ամենամեծ խոչընդոտներից մեկն է։ Մենք ակնկալում ենք, որ Հայաստանը համարժեք քայլեր կձեռնարկի այս հարցում»,- Վրաստանի արտգործնախարար Իլյա Դարչիաշվիլիի հետ Թբիլիսիում կայացած ասուլիսի ժամանակ ասել է Ջեյհուն Բայրամովը:

 

Նրա խոսքով՝ սահմանազատման հանձնաժողովների միջեւ նույնպես աշխատանքները շարունակվում են, եւ «մոտ ապագայում կլսենք դրական նորություններ»:

 

«Հայաստանի հետ սահմանների սահմանազատման ուղղությամբ աշխատանքները շարունակվում են, առաջիկայում ականատես կլինենք հետագա դրական քայլերի»,- ասել է նա: 

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին