Փաշինյանը դատապարտել է Դաղստանում տեղի ունեցած ահաբեկչությունը - Mediamax.am

3976 դիտում

Փաշինյանը դատապարտել է Դաղստանում տեղի ունեցած ահաբեկչությունը


Լուսանկարը`


Երեւան: Մեդիամաքս: ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր ցավակցական հեռագիր է հղել Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին Դերբենտում եւ Մախաչկալայում տեղի ունեցած ահաբեկչության կապակցությամբ։

«Խոր ցավով ընդունեցի Դերբենտում եւ Մախաչկալայում տեղի ունեցած եւ անմեղ քաղաքացիների եւ իրավապահների մահվան պատճառ դարձած սարսափելի ահաբեկչությունների մասին ողբերգական լուրը։

 

Հայաստանի Հանրապետությունը խստորեն դատապարտում է այս ահաբեկչությունը եւ անընդունելի է համարում բռնության ցանկացած դրսեւորում։

 

Խնդրում եմ Հայաստանի ժողովրդի եւ անձամբ իմ անունից կարեկցանքի եւ զորակցության խոսքեր փոխանցել զոհվածների ընտանիքներին եւ մերձավորներին, իսկ բոլոր տուժածներին մաղթում եմ շուտափույթ ապաքինում», - ասված է հեռագրում:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին