Երեւանում է ԱՄՆ Կենտրոնական հետախուզական վարչության ղեկավարի տեղակալը - Mediamax.am

Փետրվար 25, 2026
2131 դիտում

Երեւանում է ԱՄՆ Կենտրոնական հետախուզական վարչության ղեկավարի տեղակալը


Լուսանկարը` Getty Images


Երեւան: Մեդիամաքս: Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է ԱՄՆ Կենտրոնական հետախուզական վարչության ղեկավարի տեղակալ Դեյվիդ Քոհենի գլխավորած պատվիրակությանը:

Կառավարությունից հայտնել են, որ «հանդիպմանը քննարկվել են ինչպես Հայաստան-ԱՄՆ երկկողմ, այնպես էլ միջազգային օրակարգին վերաբերող հարցեր»:

 

Մեդիամաքսը հիշեցնում է, որ 2022թ. հուլիսի 15-ին Նիկոլ Փաշինյանը Երեւանում ընդունել էր ԱՄՆ Կենտրոնական հետախուզական վարչության ղեկավար Ուիլյամ Բըրնսին:

 

«Զրուցակիցները քննարկել են միջազգային և տարածաշրջանային անվտանգությանը, ահաբեկչության դեմ պայքարին վերաբերող հարցեր: Անդրադարձ է կատարվել Հարավային Կովկասի տարածաշրջանում տեղի ունեցող գործընթացներին», - ասված էր պաշտոնական հաղորդագրության մեջ:




Մեր ընտրանին