ԵԱՀԿ գործող նախագահը կայցելի Հայաստան - Mediamax.am

3019 դիտում

ԵԱՀԿ գործող նախագահը կայցելի Հայաստան


Լուսանկարը` https://www.shrmonitor.org/


Երեւան: Մեդիամաքս: ԵԱՀԿ գործող նախագահ, Մալթայի արտաքին գործերի, եվրոպական հարցերի եւ առեւտրի նախարար Յան Բորգը մայիսի 13-ին կայցելի Հայաստան:

ԵԱՀԿ մամուլի ծառայությունից հայտնել են, որ Յան Բորգը Երեւանում կհանդիպի Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի, ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի, Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանի եւ ԵԱՀԿ Խորհրդարանական վեհաժողովում հայկական պատվիրակության անդամների հետ։

 

«Այցի ընթացքում ուշադրություն կհատկացվի ԵԱՀԿ-ի եւ Հայաստանի միջեւ համագործակցությանը, ինչն ընդգծում է ԵԱՀԿ ողջ տարածաշրջանում կայուն խաղաղությանը եւ հակամարտությունների կարգավորմանն աջակցելու եւ խթանելու հարցում կազմակերպության անփոփոխ հանձնառությունը»,- ասվում է հաղորդագրության մեջ:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին