Գերասիմով. «Արեւմուտքը քանդում է ռազմավարական կայունության հիմքերը» - Mediamax.am

Մարտ 04, 2026
3056 դիտում

Գերասիմով. «Արեւմուտքը քանդում է ռազմավարական կայունության հիմքերը»


Լուսանկարը` REUTERS


Երեւան: Մեդիամաքս: Ռուսաստանի Զինված ուժերի գլխավոր շտաբի պետ Վալերի Գերասիմովն այսօր ասել է, որ «արեւմտյան երկրները քանդում են ռազմավարական կայունության հիմքերը»։

«Վերջին իրադարձությունները վկայում են Արեւմուտքի կողմից ռազմավարական կայունության եւ միջազգային անվտանգության հիմնարար հիմքերի հետեւողական ոչնչացման մասին», - ասել է Գերասիմովը՝ բացելով ԱՊՀ անդամ պետությունների զինված ուժերի գլխավոր շտաբների պետերի կոմիտեի նիստը Մոսկվայում։

 

Նա նշել է, որ հանդիպումը «կայանում է արագ փոփոխվող ռազմաքաղաքական իրավիճակի ֆոնին, որը բարդանալու միտում ունի»։




Մեր ընտրանին