Երեւան: Մեդիամաքս: Ռուսաստանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան այսօր ասել է, որ «ապրիլի 5-ին նախատեսված Հայաստան-ԵՄ-ԱՄՆ հանդիպումն անհանգստություն է առաջացնում Մոսկվայում»:
«Նման իրադարձություններն անհանգստացնում են Ռուսաստանին, քանի որ ԱՄՆ եւ ԵՄ ներկայացուցիչներն ուղղակիորեն ասում են մեր գործընկերներին, որ իրենց հիմնական ուղղվածությունը բացառապես Ռուսաստանի դեմ է: Նրանք դա ասում են ուղիղ, բաց տեքստով»,- Telegram-ի ալիքում գրել է ռուս դիվանագետը:
Մարիա Զախարովան նշել է, որ ողջ աշխարհի աչքի առաջ Հայաստանը «վերածվում է հավաքական Արեւմուտքի ծայրահեղ վտանգավոր ծրագրերի իրականացման գործիքի, որը լիովին հակասում էն հայ ժողովրդի հիմնարար շահերին»:
Բաքվից նույնպես մտահոգություն են հայտնել, որ ապրիլի 5-ին կայանալիք Հայաստանի վարչապետի, Եվրահանձնաժողովի նախագահի եւ ԱՄՆ պետքարտուղարի հանդիպման օրակարգում ներառված է Երեւանին ռազմական աջակցության հարցը։
Հայաստանի ԱԳՆ մամուլի խոսնակ Անի Բադալյանն ասել է, որ ապրիլի 5-ին Բրյուսելում նախատեսված հանդիպումը «նվիրված է լինելու առկա հարաբերությունների զարգացմանը եւ խորացմանը»։
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: