Ռուսաստանի եւ Հայաստանի հարաբերություններում դժվարությունները կանցնեն, վստահ է Պեսկովը - Mediamax.am

3516 դիտում

Ռուսաստանի եւ Հայաստանի հարաբերություններում դժվարությունները կանցնեն, վստահ է Պեսկովը


Լուսանկարը` https://www.aljazeera.com/


Երեւան: Մեդիամաքս: Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը հայտարարել է, որ «Ռուսաստանի եւ Հայաստանի միջեւ հարաբերություններում դժվարությունները կանցնեն»։

«Նույնիսկ ամենամոտ հարեւանները կարող են մի շրջան ունենալ, երբ հարաբերությունները սրվում են, սակայն այստեղ անհրաժեշտ է քաղաքական կամք, որը մենք մեր կողմից ունենք, կառուցողականություն, երկու երկրների ղեկավարների քաղաքական հեռատեսությունը, որը նույնպես մենք ունենք։ Ուստի վստահ եմ, որ այս բոլոր դժվարությունները կանցնեն, քանի որ Ռուսաստանի եւ Հայաստանի համագործակցությունը բացարձակապես փոխշահավետ է»,- ասել է Պեսկովը։

 

 

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին